Միջազգային

Hyundai-ին անօդաչու տաքսի է փորձարկել Ինդոնեզիայում

Հարավկորեական Hyundai Motor կորպորացիան հաջողությամբ փորձարկել է «թռչող տաքսին» Ինդոնեզիայում։ Այդ մասին հայտնում է Nikkei Asia-ն։

Սարքը կարող է թռչել 50-ից 80 մ բարձրության վրա և զարգացնում է մինչև 200 կմ/ժ արագություն: Օդային տաքսիի մոդելը տեղավորում է երեք ուղևոր և օդաչու: Փորձարկումներն իրականացվել են Սամարինդա քաղաքի օդանավակայանում, որը գտնվում է Ինդոնեզիայի նոր մայրաքաղաք Նուսանտարայի մոտ, որը կառուցման փուլում է։