Միջազգային

Իրանը Հունգարիայի միջոցով նախազգուշացրել է Իսրայելին հարձակման մտադրության մասին

Իրանը Հունգարիայի միջոցով նախազգուշացրել է Իսրայելին հարձակման մտադրության մասին:

Իրանի ուղերձը Իսրայելին է փոխանցվել Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի միջոցով, ով պարզապես զանգահարել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացին և բացատրել, որ այդ տեղեկությունը ստացել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերիից: «Իրանը մեզ տեղեկացրել է, որ մտադիր է հարձակվել Իսրայելի վրա», - ասել է Կացը: