Միջազգային

Բանգլադեշի վարչապետը հրաժարական է տվել ու լքել երկիրը

Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան ռազմական ուղղաթիռով մեկնել է Հնդկաստան, երբ Բանգլադեշում ցուցարարները, ըստ տեղեկությունների, գրոհել են նրա պաշտոնական նստավայրը: Շաբաթներ տևած բողոքի ցույցերի ընթացքում գրեթե 300 մարդ է զոհվել:

76-ամյա վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականի մասին հաղորդումները հաստատել են բանակը, ինչպես նաև Բանգլադեշի բարձրագույն հանձնախմբի պաշտոնյաները Դելիում: