Իսրայելցիները վերջերս լրջորեն դուրս են մղել ռուսներին Թբիլիսիի անշարժ գույքի շուկայից․ գրում է Netgazeti-ն։ Վրաստանը դառնում է «այլընտրանքային կայան պատերազմներից փախչողների համար»․ նշում է հրատարակությունը։
2024թ․ առաջին վեց ամսում իսրայելցիների մասնաբաժինը հասել է նորակառույց շենքերի գործարքների ընդհանուր ծավալի 11%-ին, մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 4%։ Ռուսների մասնաբաժինը 8-ից նվազել է 2%։
Վրաստանի քաղաքացիները շուկայում 76% են՝ նախորդ տարվա համեմատ 4%-ով պակաս։