Միջազգային

Իսրայելցիներն ամենաշատն են օտարերկրացիներից տներ գնում Վրաստանում

Իսրայելցիները վերջերս լրջորեն դուրս են մղել ռուսներին Թբիլիսիի անշարժ գույքի շուկայից․ գրում է Netgazeti-ն։ Վրաստանը դառնում է «այլընտրանքային կայան պատերազմներից փախչողների համար»․ նշում է հրատարակությունը։

2024թ․ առաջին վեց ամսում իսրայելցիների մասնաբաժինը հասել է նորակառույց շենքերի գործարքների ընդհանուր ծավալի 11%-ին, մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 4%։ Ռուսների մասնաբաժինը 8-ից նվազել է 2%։

Վրաստանի քաղաքացիները շուկայում 76% են՝ նախորդ տարվա համեմատ 4%-ով պակաս։