Միջազգային

Իսրայելը դիտարկում է Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորությունը

Իսրայելական լրատվամիջոցներին հայտնի է դարձել օգոստոսի 4-ին վարչապետ Բենիամին Նեթանյահուի և բանակի ու հետախուզական ծառայությունների ղեկավարության հանդիպման բովանդակությունը։ «Ynet» հարթակի տվյալներով՝ քննարկվել է Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորությունը, եթե նրա կողմից հարձակումն անխուսափելի համարվի։

Ըստ «The Times of Israel»-ի, Իսրայելը չգիտի, թե ինչ սպասել Իրանից և տարածաշրջանում նրա դաշնակիցներից, հետևաբար քննարկում է հնարավոր հարձակմանը արձագանքելու «տարբերակների լայն շրջանակ» կամ այն ​​կանխելու միջոցները: Հանդիպմանը քննարկվել է որպես զսպող միջոց Իրանին հարվածելու հնարավորությունը։