Միջազգային

Իրանն ու «Հեզբոլլահը» առաջիկա 24 ժամվա ընթացքում կարող են հարձակվել Իսրայելի վրա. Բլինքեն

Իրանն ու «Հեզբոլլահը» առաջիկա 24 ժամվա ընթացքում կարող են հարձակվել Իսրայելի վրա. Բլինքեն

Բլինքենը հայտարարել է, որ Իրանն ու «Հեզբոլլահը» առաջիկա 24 ժամվա ընթացքում կարող են հարձակվել Իսրայելի վրա։

ԱՄՆ պետքարտուղարը «Մեծ յոթնյակի» երկրների իր գործընկերներին ասել է, որ Իրանի և «Հեզբոլլահի» հարձակումն Իսրայելի վրա կարող է սկսվել արդեն երկուշաբթի։

Բլինքենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանն ու «Հեզբոլլահը» վրեժխնդիր կլինեն․

«ԱՄՆ-ն չգիտի հարձակումների մեկնարկի ճշգրիտ ժամանակը, բայց դրանք կարող են սկսվել արդեն առաջիկա 24-48 ժամվա ընթացքում, այսինքն՝ արդեն երկուշաբթի», - ասել է Բլինքենը:

Բայց, ի տարբերություն ապրիլի 13-ին Իսրայելի վրա իրանական հարձակման, երբ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակեց մոտ 350 հարվածային անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, իսկ Իսրայելը, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները համատեղ ջանքերով որսացին դրանց մեծ մասը, Բլինքենն ասել է, որ դեռ պարզ չէ, թե ինչ ձևով կիրականացվի հարձակումը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական