Վենեսուելայի նախագահական ընտրություններում ձայների հաշվարկի պաշտոնական արդյունքները, որոնք հրապարակվել են երկրի ընտրական խորհրդի կողմից, չեն կարող հավաստի ճանաչվել․ այսպիսին է Եվրամիության դիրքորոշումը։ Համապատասխան հայտարարությունը ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից հրապարակվել է Եվրոխորհրդի կայքում։
Հայտարարության մեջ նշվում է, որ միջազգային դիտորդները հստակ մատնանշել են Վենեսուելայում քվեարկության կազմակերպման անհամապատասխանությունները միջազգային չափանիշներին։ Վենեսուելայի ընտրական հանձնաժողովը դեռևս չի հրապարակել ընտրատեղամասերից արձանագրություններ, որոնք կհաստատեն ընտրություններում Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը։ Միաժամանակ, երկրի ընտրական հանձնաժողովն երկրի ղեկավարին արդեն հռչակել է որպես վերընտրված ղեկավար։