Միջազգային

Բրիտանիայում 150 մարդ է ձերբակալվել անկարգությունների համար

Մեծ Բրիտանիայի աջակողմյան խմբերի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների․ օգոստոսի 3-ից թագավորությունում ավելի քան 150 մարդ է ձերբակալվել։

Այդ մասին կիրակի օրը՝ օգոստոսի 4-ին, ոստիկանությունն է հայտնել: Ի թիվս այլ վայրերի, բռնության բռնկումներ են գրանցվել Լիվերպուլում, Մանչեսթերում, Միդլսբրոյում, Բրիստոլում և Բելֆաստում։ ՄԹ-ում անկարգությունները շարունակվում են արդեն հինգերորդ օրն անընդմեջ։