Միգրանտների դեմ բողոքի ցույցեր են սկսվել Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում, որոնց ընդհանուր առմամբ մի քանի հազար մարդ է մասնակցել: Ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները, խոշոր ցույցեր են տեղի ունեցել Մանչեսթերում, Պորտսմուտում, Բելֆաստում և Սթոք-օն-Տրենտ և Քինգսթոն-օփոն-Հալ քաղաքներում։
Ըստ The Sun թերթի, աջ ակտիվիստների բողոքի ակցիաներին զուգահեռ երկրում տեղի են ունեցել ցույցեր ընդդեմ ռասիզմի, որոնք կազմակերպվել են ձախակողմյան քաղաքական ուժերի կողմից։ Մանչեսթերում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների երկու խմբերի միջև, եղել են ձերբակալություններ։
The Belfast Telegraph-ը նշել է, որ Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստում հականերգաղթյալների բողոքի ցույցերը միավորել են տարածաշրջանի երկու հիմնական համայնքների ներկայացուցիչներին՝ բողոքական յունիոնիստներին, ովքեր պաշտպանում են Օլսթերը Միացյալ Թագավորության կազմում պահելը և կաթոլիկ ազգայնականներին, ովքեր ցանկանում են խզել միությունը Մեծ Բրիտանիայի հետ:
BBC-ն հայտնել է, որ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Հյուսիսային Իռլանդիայի Լիդսում, Լիվերպուլում, Բլեքբերնում, Նոթինգհեմում և Բանգորում: Անգլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բլեքփուլում որոշ հիվանդանոցներ սահմանափակել են հիվանդների ընդունումը քաղաքի կենտրոնում բողոքի ակցիաների ֆոնին: