Դաքարում Ուկրաինայի դեսպան Յուրի Պիվովարովը կանչվել է Սենեգալի արտաքին գործերի նախարարություն՝ դեսպանատան սոցցանցի էջում Մալիում ահաբեկիչներին աջակցելու մասին տեսանյութի հրապարակման պատճառով։
«Աֆրիկյան ինտեգրման և արտաքին գործերի նախարարությունը զարմանքով տեղեկացավ Դաքարում Ուկրաինայի դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված ուկրաինական բանակի քարոզչական տեսանյութի մասին, որն ուղեկցվում է անձամբ Ուկրաինայի դեսպանի մեկնաբանությամբ, ով անվերապահ աջակցություն է հայտնել 2024 թվականի հուլիսի 25- 27-ը Մալիի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը ապստամբների, Իսլամի և մուսուլմանների աջակցության խմբի (JNIM) անդամների կողմից Մալիի զինված ուժերի (FAMA) դեմ, որը հանգեցրել է զգալի զոհերի խաղաղ բնակչության շրջանում»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
«Մեր երկիրը, որը մերժում է ահաբեկչությունը բոլոր ձևերով, չի կարող ընդունել ահաբեկչությունն արդարացնող հայտարարություններն ու գործողությունները, հատկապես, երբ դրանք ուղղված են ապակայունացնելու եղբայրական երկրին, ինչպիսին Մալին է»,-ընդգծել է նախարարությունը։