Միջազգային

Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆը նշանակվել է փոխնախագահ

Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆը նշանակվել է փոխնախագահ

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշանակել է 2015 թվականի միջուկային համաձայնագրի Իրանի բանակցող, ԱԳ նախկին նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին որպես ռազմավարական հարցերով փոխնախագահ։

«Ձեզ հանձնարարված է վերահսկել հիմնական ազգային և միջազգային զարգացումները, ինչպես նաև, թե որքանով է մեզ հաջողվում հասնել սահմանադրության նպատակներին», - ասված է Փեզեշիքիանի ուղերձում։ Այդ մասին հայտնել է «Irna» լրատվական գործակալությունը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական