Միջազգային

Վենետիկը պայքարում է զանգվածային զբոսաշրջության դեմ

Վենետիկցիները պայքարում են զանգվածային զբոսաշրջության դեմ՝ տուրիստների խմբերի համար քանակի նոր սահմանափակումներ և լրացուցիչ հարկեր սահմանելով։

Օգոստոսի սկզբին խմբերում առավելագույնը 25 անձ պետք է լինի, ինչը զբոսաշրջային ավտոբուսի ուղևորների գրեթե կեսն է։ Իշխանությունների հայտարարության մեջ ասվում է, որ կարգելվի նաև բարձրախոսների օգտագործումը։

Սահմանափակումը չի տարածվում մինչև երկու տարեկան երեխաների վրա։  

ՄԱԿ-ի մշակութային գործակալությունը երկու անգամ բարձրացրել է Վենետիկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգված ժառանգության օբյեկտների ցանկում ներառելու հարցը: Զբոսաշրջությունը քաղաքի կյանքի վրա ազդեցության հիմնական գործոններից է։