Միջազգային

Ադրբեջանը սկսել է գազ մատակարարել Սլովենիային

Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) օգոստոսի 1-ից սկսել է գազի մատակարարումը Սլովենիային: Այդ մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ 

Թուրքիայից, Վրաստանից, Իտալիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Հունգարիայից և Սերբիայից հետո Սլովենիան դարձել է 9-րդ երկիրը, որին ադրբեջանական գազ է մատակարարվում։