Միջազգային

ԱՄՆ պետդեպը մեկնաբանել է Բաքվի բանտում պահվող հայերի դրությունը

ԱՄՆ պետդեպ խոսնակ Վենդանտ Պատելը պատասխանել է լրագրողի հարցին, մեկնաբանելով Բաքվում պահվող հայ գերիների իրավիճակն ու ԱՄՆ պետդեպ քայլերը նրանց ազատ արձակելու ուղղությամբ։

«Այս թեմայով՝ Հարավային Կովկասի ավելի լայն իրավիճակի համատեքստում, պետքարտուղարը և գերատեսչությունը շարունակում են խորապես ներգրավված լինել: Ավելին չեմ կարող ասել այս գործընթացի վերաբերյալ: Երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական ենք եղել, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորներին վերաբերվի մարդկայնորեն, արժանապատվորեն և միջազգային իրավունքին համապատասխան, և պետք է հարգի կալանավորների մարդու իրավունքները, և դա ճիշտ է և այս դեպքում», - նշել է Պատելը։