Միջազգային

Թրամփը 900 միլիոն դոլար է կորցրել Քամալա Հարիսի քարոզարշավի մեկնարկից հետո

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի բաժնետոմսերը իր «Truth Social» սոցիալական ցանցում նվազել են 900 միլիոն դոլարով այն բանից հետո, երբ հուլիսի 21-ին ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը գործնականում սկսել է իր վերընտրական քարոզարշավը:

Truth Social-ը պատկանում է «Trump Media & Technology Group»-ին։ Դրա բաժնետոմսերի արժեքը նվազել է մոտ 23%-ով այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ չի հավակնելու երկրորդ ժամկետին և աջակցել է Հարիսին: