Միջազգային

Լաս Վեգասում կրակել են Արմեն Ջիգարխանյանի որդու վրա

Լաս Վեգասում կրակել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի որդու՝ Ստեփան Ջիգարխանյանի վրա։

Վերջինս նշել է, որ տուն էր վերադառնում և պատահաբար դարձել է տեղի հանցավոր խմբերի կոնֆլիկտի զոհը։ Փամշփուշտներից առաջինն անցել է Ստեփանի կողքով, երկրոդը՝ սահել գլխի վրայով։ Ստեփան Ջիգարխանյանը դիմել է բուժօգնության։

Московский Комсомолец-ի հետ զրույցում նա նշել է, որ լուրջ վնասվածք չի ստացել։