Միջազգային

ԱՄՆ պետդեպը մեկնաբանել է Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցի հնարավորությունը

ԱՄՆ պետդեպ խոսնակ Վենդանտ Պատելը պատասխանել է լրագրողի հարցին թե ինչու ԱՄՆ պետդեպը, ի վերջո, պատժամիջոցներ չի կիրառում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, եթե Վրաստանի այս փոփոխություններն ու շրջադարձը նրա իմացությամբ ու աջակցությամբ են։ 

Պատելը, մասնավորապես, պատասխանել է. «Ես պարզապես չեմ պատրաստվում քննարկել, թե կոնկրետ ինչ գործողություններ կարող է կամ չի կարող ձեռնարկել Միացյալ Նահանգները։ Մենք, իհարկե, շարունակում ենք մեր տրամադրության տակ ունենալ գործիքներ և զինանոց՝ համապատասխան կազմակերպություններին պատասխանատվության ենթարկելու համար։ Մեզ  դա պետք է, այդ թվում՝ Վրաստանի համատեքստում»։