Հնդկաստանի խոշորագույն Air India ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Թել Ավիվ և հակառակ ուղղությամբ մինչև օգոստոսի 8-ը՝ անվտանգության սպառնալիքների պատճառով։ Համապատասխան հաղորդագրությունը տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում։
«Մեր հաճախորդների և անձնակազմի անվտանգությունը մնում է մեր առաջնահերթությունը», - ասել է Air India-ն: Ավիաընկերությունը նախկինում շաբաթական չորս չվերթ էր իրականացնում դեպի Թել Ավիվ: