Միջազգային

Ամենաշատ քվեն ստացել է ընդդիմության թեկնածուն. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյի նախագահ ընտրվելու առնչությամբ հայտարարել է, որ Վենեսուելայի քաղաքական ուժերը պետք է ձեռնամուխ լինեն իշխանության փոխանցմանը։

«Ապացույցները վկայում են, որ ընտրություններում ամենաշատ քվեն ստացել է ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալես Ուռուտիան։

Ժամանակն է, որ Վենեսուելայի քաղաքական ուժերը ձեռնամուխ լինեն իշխանության խաղաղ և օրինական փոխանցմանը», - հայտարարել է Բլինքենը։