ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանի հետ: Նրանք քննարկել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Կողմերը մատնանշել են քաղաքական սպանությունների անընդունելիությունը և նման գործողությունների խիստ վտանգավոր հետևանքները:
Լավրովը նաև կոչ է արել բոլոր կողմերին, որոնք ազդում են Գազայի հատվածում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վրա, թույլ չտալ գործողություններ, որոնք կարող են հանգեցնել հետագա ապակայունացման: