Միջազգային

Թուրքիայի ԱԳՆ մեկնաբանել է Էրդողան-Ասադ հավանական հանդիպումը

2011 թվականից ի վեր Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Բաշար Ասադի առաջին հանդիպման անցկացման վայրը կլինի երրորդ երկրում, եթե այն կայանա: Քանի դեռ այդ հարցը լուծված չէ, բանակցությունների կազմակերպման աշխատանքները շարունակվում են, հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Եթե բանակցությունները կայանան, ապա դա կլինի երրորդ երկրում։ Բայց առայժմ դա հստակ չէ», - ասել է Ֆիդանը «Sabah» թերթին։ Թուրքական ԶԼՄ-ները բազմիցս հայտնել են օգոստոսին Էրդողանի և Ասադի հանդիպման մեծ հավանականության մասին՝ նշելով, որ այն կարող է տեղի ունենալ Մոսկվայում, Բաղդադում կամ սիրիա-թուրքական սահմանին գտնվող «Քեսաբ» անցակետում: