Միջազգային

ԵՄ-ը կարող է արգելել ռուսական ձկան ներկրումը

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում կքննարկի Ռուսաստանից ծովամթերքի ներմուծման արգելքի խստացումը, հաղորդում է գերմանական Die Welt թերթը: Նշվում է, որ 2022թ. գարնանը ԵՄ-ն արգելք է սահմանել ռուսական ծովամթերքի, խավիարի և խեցգետնակերպերի մատակարարման վրա։  Սակայն Բալթյան որոշ երկրներ պնդում են ռուսական թարմ ձկան եւ ձկնամթերքի ներկրման սահմանափակումների մասին։ 

Լիտվան, Էստոնիան, Լատվիան և Շվեդիան պահանջում են արգելել ձողաձկան, ծովատառեխի, կիլկայի և այլ ձկների ներմուծումը Ռուսաստանից: Պարբերականի տվյալներով՝ ԵՄ-ի կողմից ներկրված ձկների մեծ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին։  Օրինակ՝ ռուսական ծագում ունի ԵՄ ներկրված պոլոկի մոտ 70%-ը։  Հրապարակման համաձայն՝ սահմանափակումները ԵՄ-ն նախատեսում է քննարկել աշնան սկզբին։