Միջազգային

Իսրայելում կրկին ցույցեր են

Իսրայել-Համաս պատերազմի 300-րդ օրը ցուցարարները փակել են Թել Ավիվում գտնվող Այալոն մայրուղին՝ կոչ անելով համաձայնության գալ Գազայում պահվող պատանդներին ազատ արձակելու գործարքի վերաբերյալ: Պատանդների հարազատները մայրուղին փակողների թվում են:

Ենթադրվում է, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 251 պատանդներից 111-ը մնում են Գազայում, նրանցից տասնյակ մարդիկ համարվում են մահացած: