Միջազգային

Իսրայել-ՀԱՄԱՍ բանակցությունները կարող են սառեցվել

Իսրայելի և արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատանդների շուրջ բանակցությունները կարող են սառեցվել մի քանի շաբաթ կամ նույնիսկ ամիս: Այդ մասին հայտնել է Իսրայելի հեռուստատեսության 13-րդ հեռուստաալիքը։

Իսրայելի նախարարների կաբինետի անդամներին կանխատեսվել է, որ Բեյրութում "Հըզբոլլահ" շիական շարժման զինվորական ղեկավար Ֆուադ Շոկրի եւ Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունները կհանգեցնեն բանակցությունների դադարեցման: Բացի այդ, նույն կանխատեսման մեջ ասվում էր, որ Իրանը կարող է հարվածել Իսրայելին իր տարածքից: