Միջազգային

Ալիևի հատուկ ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ–ում․ քննարկվել է խաղաղության գործընթացը

Ադրբեջանի նախագահ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ։ Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի վերաբերյալ․ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն, Ամիրբեկովը հանդիպել է Սպիտակ տան՝ Ազգային անվտանգության խորհրդում Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ' Բրայենի, պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Քիմի, Պետդեպարտամենտի Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով բյուրոյի Կենտրոնական Ասիայի հարցերով գրասենյակի տնօրեն, պաշտպանության փոխնախարարի օգնական Լաուրա Կուպերի հետ։