Միջազգային

«Հայաստանը գրեթե ամբողջությամբ տնտեսապես ու էներգետիկ առումով կախված է Ռուսաստանից». Օ՛ Բրայեն

ԱՄՆ պետդեպարտամենտի եվրոպայի ու եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Օ'Բրայենը սենատական լսումների ժամանակ անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։ 

«Հայաստանը թեմա է, որի վրա զգալի ժամանակ ենք ծախսում։ Պետքարտուղար Բլինքենի ու նախագահ Ֆոն դեր Լեյենի հետ հանդիպել ենք վարչապետ Փաշինյանին՝ հիմնադրելով հարթակ՝ օգնելու՝ Հայաստանը կարողանա սահմանափակել իր կախվածությունը Ռուսաստանից։ Հայաստանը գրեթե ամբողջությամբ տնտեսապես ու էներգետիկ առումով կախված է Ռուսաստանից։ Նրանց համար հնարավորություն ստեղծենք խիզախ քայլ անելու՝ Փաշինյանի գլխավորությամբ, որն է՝ Ռուսաստանից անջատումը», - նշել է Օ՛ Բրայենը։