ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Օ'Բրայենն անդրադարձրել է հայ-ռուսական հարաբերություններին, և այս հարցում ԱՄՆ դերակատարմանը։
«Ղարաբաղի կորստից հետո Հայաստանի բնակչության մեծամասնությունը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից։ Մենք պայմաններ ենք ստեղծում, որ դա կյանքի կոչվի։ Կարևոր քայլ կլինի այս շաբաթվա վերջում, երբ մի քանի հազար ռուսական ԱԴԾ զորքեր կլքեն Հայաստանը։ Դա կարևոր է մի քանի կետով, նախ՝ նրանք միջազգային օդանավակայանի սահմանապահներ են, այդտեղ նաև պատերազմից ի վեր մաքսանենգություն է տեղի ունենում։ Մենք կստեսնենք, թե արդյո՞ք Ռուսաստանը հարգում է Հայաստանի սուվերեն ցանկությունները, որ լքի այդ տարածքը», - նշել է Օ՛ Բրայենը։