Միջազգային

Հնդկաստանի սողանքի զոհերի թիվը հասել է 163-ի

Հնդկաստանի հարավային Քերալա նահանգում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 163-ի, հայտնել է «The Times of India» թերթը՝ վկայակոչելով նահանգի առողջապահության դեպարտամենտի տվյալները։ Ավելի վաղ հաղորդվում էր 140 զոհի մասին։

196 մարդ վիրավորվել է, ևս 98 բնակիչ համարվում է անհետ կորած։ Քերալայում չորեքշաբթի օրը սգո օր է հայտարարվել։