ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Օ'Բրայենը սենատում լսումների ժամանակ անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։
«Մենք աջակցում ենք վարչապետ Փաշինյանի խաղաղության ջանքերին։ Ռուսաստանը ձգտում է, որ եթե ինչ-որ բան տեղի ունենա, ապա լինի իր պայմաններով։ Կարծում եմ՝ այդ երկու պետությունն էլ հիասթափված է Ռուսաստանի մասնակցությունից։ Մենք աշխատում ենք, որպեսզի խաղաղության ցանկության արտահայտությունը լինի խաղաղության պայմանագրում։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Կենտրոնական Ասիայի երկրները հարուստ են, և հենց հիմա նրանց միակ ելքը գլոբալ շուկաներ կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Չինաստանի միջոցով է։ Եթե Ադրբեջանով ու Հայաստանով բացենք ճանապարհները, նրանք հասանելիություն կստանան գլոբալ շուկաներին և կնվազեցնեն կախվածությունը Ռուսաստանից ու Չինաստանից», - նշել է Օ՛ Բրայենը։