Միջազգային

Իսրայելը դեռ չի ստանձնել ՀԱՄԱՍ–ի առաջնորդի սպանության պատասխանատվությունը

Իսրայելը պաշտոնապես դեռ չի ստանձնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանության պատասխանատվությունը։

Պաշտոնական աղբյուրները լռում են։ Միայն «Ժառանգության» նախարարն է գրառում կատարել X-ում. «Սա է աշխարհը կեղտից մաքրելու ճիշտ ճանապարհը»:

Հիշեցնենք, որ Թեհրանում տեղի ունեցած հարձակման հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիան։