Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունը դատախազության հետ համատեղ խուզարկություններ է իրականացնում երկրի խորհրդարանի շենքում։
«Հանցագործության դեմ պայքարի և դատախազության հատուկ գործերի դատախազների գլխավորությամբ քրեական գործով ներկայումս իրականացվում են դատավարական գործողություններ»,- ճեպազրույցում ասել է մամուլի քարտուղար Դանիելա Մայնզաթը։
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները՝ առանց աղբյուրների վկայակոչելու, հայտնել էին, որ խուզարկությունը տեղի է ունեցել խորհրդարանի իրավաբանական բաժնի ղեկավար Իոն Քրեանգայի աշխատասենյակում։