Միջազգային

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 4 զոհի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լաչինի շրջանում զոհվել է բանակի 4 զինծառայող։

Ըստ ադրբեջանական դատախազության տարածած հաղորդագրության՝ զինվորականները թունավորվել են Լաչինի շրջանի տարածքում ջրածնի սուլֆիդային ջերմային աղբյուրներում լողալու ժամանակ։