ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել հինգ ֆիզիկական անձանց և յոթ ընկերության նկատմամբ, որոնք տեղակայված են Իրանում, Չինաստանում և Հոնկոնգում՝ իրանական բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ծրագրին մասնակցելու համար: ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ այդ ընկերությունները գնում կամ արտադրում են տարբեր բաղադրիչներ Իրանի պաշտպանության նախարարության համար։
Այնուհետև Իրանում արտադրված հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը ուղարկվում են Մերձավոր Արևելք և Ռուսաստան, ասվում է զեկույցում: