Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում երկրի գերագույն առաջնորդի նստավայրում, հաղորդել են ԶԼՄ-ները։
Հիշեցնենք՝ Թեհրանում տեղի ունեցած հարձակման հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիան։ Նա Թեհրան էր ժամանել նորընտիր նախագահ Փեզեշքիանի երդմնակալության մասնակցելու նպատակով։ Իրանի իշխանությունները տեղի ունեցածի վերաբերյալ հետաքննություն են սկսել։