Թեհրանում տեղի ունեցած հարձակման հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիան։ Նա Թեհրան էր ժամանել նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության մասնակցելու նպատակով․ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
ՀԱՄԱՍ–ի առաջնորդ Հանիան ու թիկնապահը զոհվել են Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո՝ Իսրայելի կողմից իր նստավայրին հասցված հարվածի հետևանքով:
ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է Հանիայի մահը։ Թե կոնկրետ ինչպես է հասցվել հարվածը, որը հանգեցրել Է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահվան, խմբավորումը դեռ չի մանրամասնում։
Իրանի իշխանությունները հետաքննություն են սկսել տեղի ունեցածի վերաբերյալ։