Միջազգային

Վենեսուելայում անկարգությունների զոհ է դարձել 11 մարդ

Վենեսուելայի նախագահական ընտրություններից հետո Վենեսուելայում բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր զոհերի թիվը հասել է 11-ի։ Այդ մասին հայտարարել է «Foro Penal» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ալֆրեդո Ռոմերոն։

Նա նաեւ մտահոգություն է հայտնել բողոքի ակցիաների ժամանակ հրազենի կիրառման կապակցությամբ։