Միջազգային

ԱՄՆ կօգնի պաշտպանել Իսրայելին եթե պատասխան քայլեր լինեն. Օսթին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Վաշինգտոնը կօգնի պաշտպանել Իսրայելին, եթե այն հարձակման ենթարկվի՝ միաժամանակ աշխատելով նվազեցնելու լարվածությունը տարածաշրջանում Իրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո:

Օսթինը Ֆիլիպիններում մամուլի ասուլիսի ժամանակ ասում է, որ Մերձավոր Արևելքում ավելի լայն պատերազմն անխուսափելի չէ: