Միջազգային

Էրդողանը կբողոքի Հռոմի Պապին՝ Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ իրականացված ԼԳԲՏ քարոզչության դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է բողոքել Հռոմի Պապին Փարիզում Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ իրականացված ԼԳԲՏ քարոզչության դեմ: Այս մասին նա հայտարարել է «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է TRT Haber-ը:

«Այդ մասին կխոսեմ Հռոմի Պապի հետ: Փարիզում տեղի ունեցած խայտառակ տեսարանն վերաբերել է ոչ միայն քրիստոնյա աշխարհին, այլև մեզ»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նրա կարծիքով, Փարիզի Օլիմպիական խաղերը, որոնք կոչված են միավորել մարդկանց, ընդհակառակը, ցույց տվեցին թշնամանք մարդկության, բնության և այն արժեքների նկատմամբ, որոնք մարդուն մարդ են դարձնում: