Միջազգային

ԱՄՆ Ուկրաինային 1.7 մլրդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրում

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինային օգնության երկու փաթեթ տրամադրելու մասին։ Մեկը 200 մլն դոլար արժողությամբ առաջին փաթեթն է։ Այն ներառում է հակաօդային պաշտպանության սարքավորումներ, HIMARS համակարգերի զինամթերք, ականանետային արկեր և Javelin հակատանկային հրթիռներ։ Այս փաթեթի շրջանակներում զենքերը Ուկրաինա կուղարկվեն անմիջապես ամերիկյան բանակից։

Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) շրջանակներում կհատկացվի 1,5 միլիարդ դոլարի օգնության երկրորդ՝ ավելի նշանակալի փաթեթը։ Այդ ծրագիրը նշանակում է ոչ թե տեխնիկայի ուղղակի փոխանցում Ուկրաինա, այլ ձեռնարկությունների հետ պայմանագրերի կնքում զենքի արտադրության կամ գնման համար։