Վիկտոր Օրբանի Մոսկվա կատարած այցից հետո Բուդապեշտը ընդգրկել է այդ երկրների քաղաքացիներին այսպես կոչված «ազգային քարտ» ծրագրում, որը տրվում է 2 տարով՝ նրանց համար երկարաձգելու հնարավորությամբ։ Այն նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են աշխատել Հունգարիայում։ Այդ մասին հայտնել են գերմանական RND և DW լրատվականները։
Գարնանը Հունգարիայի կառավարությունը հայտարարել էր, որ ակնկալում է մոտ 65000 աշխատող։ Նրանք կարող են իրենց հետ բերել իրենց ընտանիքներին և 3 տարի անց դիմել մշտական բնակության թույլտվության համար։ ԵՄ մյուս երկրները, օրինակ՝ Ֆինլանդիան, այլևս թույլ չեն տալիս ռուսներին մուտք գործել երկիր։ Հելսինկիի կառավարությունը դա հիմնավորում է սահմանն ու ԵՄ երկրներին ապակայունացնելու Ռուսաստանի փորձերով։