Միջազգային

Թուրքիայում բանտարկվելու են թափառող շների հետ սխալ վարվելու համար

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որը վեց ամսից մինչև երկու տարի ազատազրկում է համայնքապետարանների աշխատակիցներին՝ թափառող կենդանիների վնասելու համար։ 

Թուրքիայում մոտ 4 միլիոն թափառող շուն կա։ Գրեթե ամեն օր արձանագրվում են մարդկանց վրա նրանց հարձակումների դեպքեր։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից պատրաստված օրինագիծն ի սկզբանե նախատեսում էր թափառող շների էֆթանազիա՝ ապաստարան մտնելու պահից 30 օր հետո, եթե նրանք տեր չգտան։ Հասարակության ճնշման ներքո «էվթանազիա» տերմինը  հանվել է փաստաթղթից։