Միջազգային

«Հյուսիս-Հարավը» մեր առաջնահերությունն է լինելու. Փեզեշքիանը՝ Փաշինյանին

Թեհրանում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը։ 

Իրանը նախագահը անդրադարձել է «Հյուսիս-հարավ» ծրագրին և նշել, որ այն դիտարկում են որպես տարածաշրջանի բոլոր երկրների զարգացման և առաջընթացի հնարավորություն, ուստի այդ ոլորտում նախագծերի իրականացումը լինելու է իր նախագահության շրջանի առաջնահերթություններից մեկը։