Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հրաժարվել է ճանաչել Վենեսուելայի վերընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը Վենեսուելայի նախագահական ընտրություններում:
«Արգենտինան չի պատրաստվում ընդունել հերթական խարդախությունը», - նշել է նա։ Նման որոշում են կայացրել նաև Պերուի և Չիլիի իշխանությունները։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «լուրջ մտավախություններ ունի, որ հայտարարված արդյունքները չեն արտացոլում վենեսուելացի ժողովրդի կամքը կամ ձայնը»: