Միջազգային

Իսրայելը պատասխանել է ֆուտբոլի դաշտում 12 դեռահասների սպանությանը

Իսրայելը հայտնել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին ավիահարվածներ հասցնելու մասին։ Սա ի պատասխան հրթիռային հարձակման, որի հետևանքով Իսրայելի կողմից գրավված Գոլանի բարձունքներում ֆուտբոլային դաշտում 12 դեռահաս և երիտասարդ է զոհվել: Իսրայելի իշխանությունների տվյալներով՝ մահացածները 10-20 տարեկան էին։

Իսրայելի կառավարությունը Մաջդալ Շամս շրջանում ֆուտբոլային դաշտում մարդկանց մահվան պատասխանատվությունը դրել է լիբանանյան շիա ռազմականացված «Հեզբոլլահ»շարժման վրա: Կիրակի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ–ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքի խորքում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին: Դեռևս պարզ չէ, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այդ հարվածները։ Մինչդեռ «Հեզբոլլահի» մեդիա գրասենյակի ղեկավար Մոհամադ Աֆիֆը հերքել է իրենց կապը Իսրայելի հյուսիսում Մաջդալ Շամսում տեղի ունեցած միջադեպի հետ։