Միջազգային

Արևմուտքը Ռուսաստանի դեմ 20.000 պատժամիջոց է կիրառել. ՌԴ ԱԳՆ

«Հավաքական Արևմուտք»-իի երկրները մոտ 20000 պատժամիջոց են սահմանել Ռուսաստանի տնտեսության դեմ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ ելույթ ունենալով Դաշնության խորհրդում կլոր սեղանի ժամանակ։ 

«Ռուսաստանի նկատմամբ արդեն կիրառվել է մոտ 20 000 տարբեր սահմանափակող պատժամիջոց։  Ըստ էության, պատժամիջոցներ դրանք անվանել չի կարելի, քանի որ պատժամիջոցները լեգիտիմ միջոց են, որը սահմանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, իսկ դրանք միակողմանի սահմանափակող միջոցներ են» - ասել է դիվանագետը։