Միջազգային

Թուրքիան 2 տարով զորքեր կուղարի Սոմալի

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Սոմալիում երկու տարով զինված ուժեր տեղակայելու մասին նախագահի առաջարկին։ Ռեջեփ Էրդողանի ստորագրած որոշման մեջ ասվում է, որ Թուրքիան ավելի քան 10 տարի ուսուցում է անցկացնում, օգնություն և խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում Սոմալիում անվտանգության ու կայունության ապահովման համար։ 

2009 թվականից ի վեր թուրքական բանակն ակտիվորեն աջակցում է Ադենի ծոցում, Սոմալիի ափերի մոտ, Արաբական ծովում և հարակից շրջաններում ծովահենության, զինված ավազակության և ծովային ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերին: