Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին գլխավորել է լեհ քաղաքական գործիչների վարկանիշը, որոնք վայելում են երկրի քաղաքացիների ամենամեծ վստահությունը: Այդ մասին են վկայում «IBRiS» սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման արդյունքները։ Տշասկովսկուն իր վստահության մասին հայտարարել է հարցվածների 43%-ը։ Ընդ որում, նրա նկատմամբ բացասական վերաբերմունք է հայտնել 41,6%-ը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Այդ քաղաքական գործչին իր վստահության մասին հայտնել է հարցվածների 42,9%-ը, իսկ անվստահության մասին՝ 42,4%-ը։ Ընդ որում, նախորդ հարցման համեմատ, Տուսկի դիրքերը բարելավվել էին, այն ժամանակ Տուսկին անվստահություն էր հայտնել հարցվածների 51,8%-ը:
Եռյակը եզրափակում է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, որին վստահում է քաղաքացիների 40,3%-ը, իսկ չի վստահում 49,1%-ը: