Միջազգային

ԱՄՆ բանակցում է Իսրայելի և Լիբանանի հետ

ԱՄՆ-ը հայտարարել է, որ «շարունակական բանակցություններ» է վարում Իսրայելի և Լիբանանի հետ այն բանից հետո, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ը մեղադրեցին «Հըզբոլլահին» մեկ օր առաջ Գոլանի բարձունքներում ֆուտբոլի դաշտը հրթիռակոծելու մեջ։ Դրա հետևանքով զոհվել է առնվազն 12 երեխա և դեռահաս, ինչը մտահոգություն է առաջացրել տարածաշրջանում ավելի լայն հակամարտության հնարավորության վերաբերյալ 

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը կիրակի օրը հայտարարել է, որ հրթիռն արձակվել է «Հեզբոլլահի» կողմից և «արձակվել է այն տարածքից, որը նրանք վերահսկում են»: Իսրայելցի զինվորականները հաստատել են, որ ավիահարվածներ են հասցրել «Հեզբոլլահի» օբյեկտներին «Լիբանանի տարածքի խորքում»: