Միջազգային

Պուտինն անդրադարձել է Գերմանիայում ամերիկյան հրթիռներ տեղակայելու ծրագրերին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ռազմածովային ուժերի շքերթի ժամանակ իր ելույթում  անդրադարձել է Գերմանիայում ամերիկյան հրթիռներ տեղակայելու ծրագրերին։

Նա ընդգծել է, որ եթե դրանք տեղակայվեն, Ռուսաստանն իրեն ազատ կհամարի իր զենքի տեղակայման մորատորիումից։ 

Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը կշարունակի մեծացնել ռազմածովային ուժերի տրամադրումը և նավերը զինել նոր սերնդի զենքերով և հիպերձայնային հրթիռային համակարգերով.

«Պատմական և ճակատագրական են այն խնդիրները, որոնք այժմ կանգնած են Ռուսաստանի առաջ»։

ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել նավաստիներին և շեշտել ռազմածովային ուժերի դերը երկրի ազգային շահերի պաշտպանության գործում։